2020թ․ 44–օրյա պատերազմի և 2022թ․ սրացումների հետևանքով 303 անձ Հայաստանից, ըստ ընտանիքների կողմից ստացված դիմումների, դեռևս անհետ կորած են համարվում, հայտնում է ԿԽՄԿ մամուլի ծառայությունը
2023 թվականի ընթացքում 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ–ին՝ իրենց անհետ կորած հարազատների համար որոնման հայտեր բացելու նպատակով։
12 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։