AM
19 June 2002 - 13:44 AMT

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի համանախագահները մտադիր են մոտ ժամանակներս առանձին հանդիպումներ ունենալ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Տալլինում եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ Ստամբուլում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը: «Մենք գտնում ենք, որ նման առանձին ֆորմատը կնպաստի առաջիկայում երկու երկրների նախագահների առանձին հանդիպման անցկացմանը»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը: Նախնական տվյալների համաձայն, Ռոբերտ Քոչարյանի այցը Բալթիայի երկրներ կկայանա հունիսի 24-28-ը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հեյդար Ալիեւի հետ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի 24-25-ը Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: