AM
2 February 2024 - 08:17 AMT

Մարությանին և ավագանու ևս 4 անդամին ուզում են զրկել մանդատից. Արտահերթ նիստ կլինի

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 5-ին կգումարվի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի ավագանու 5 անդամի մանդատից զրկելու հարցը։ Խոսքը Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» խմբակցության 4 անդամի մասին։

Հարցը քննարկելու նպատակով փետրվարի 5-ին կգումարվի ավագանու արտահերթ նիստ, հայտնում է քաղաքապետարանը։

Նիստը կգումարվի հետևյալ օրակարգով.

1.Նարինե Հայրապետյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

2.Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

3.Սոննա Աղեկյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

4.Գևորգ Ստեփանյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

5.Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

6.Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:

«Ազգային առաջընթաց» խմբակցությունն արձագանքել է Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու օրակարգով արտահերթ նիստ գումարելու՝ քաղաքապետարանի որոշմանը ու նշել, որ իրենք ընդդիմադիր են, իրենց լռեցնել չի հաջողվելու։

«Միակ հարցը, որը մենք պատրաստ ենք արտահերթ քննարկել այս իշխանությունների հետ, դա րոպե առաջ Տիգրան Ավինյանի հրաժարականն է։ Հերի՛ք է փորձեք ընդդիմադիրներին լռեցնել, չի՛ ստացվելու»,-նշված է հայտարարության մեջ։