AM
5 February 2024 - 08:10 AMT

171 ավտոբուսի ձեռքբերման մրցույթին չինական 3 ընկերություն կմասնակցի

Երևանի համար 171 նոր ավտոբուսի ձեռքբերման մրցույթը հայտարարվել է, 3 ընկերություն է հայտ ներկայացրել։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Գնումների վարչության պետ Վահան Պապիկյանը։

«Չինական 3 ընկերություն մասնակցել է Երևանում նոր ավտոբուսների ձեռք բերման մրցույթին։ Ընկերությունները ներկայացրել են բանկային երաշխիքները»,- նշել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Այժմ փաստաթղթերն ուղարկվել են ԿԲ՝ ստուգման համար։