AM
5 February 2024 - 08:53 AMT

Պայթյուն՝ Նոր Արեշում․ Նախնական տվյալով՝ փլատակներում 2 մարդ կա

Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։ Ոստիկանությունից հայտնել են, որ նախնական տվյալով 2 տուն է փլուզվել, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ականատեսներն ասել են, որ 2 քաղաքացի կա փլատակներում։ Ըստ ոստիկանության՝ մարտական 4 հաշվարկ դեպքի վայր է մեկնել։

Սոցցանցերում տարածվող տեղեկությունների համաձայն՝ լավաշի փուռ է պայթել։