Փրկարարները դուրս են բերել Նոր Արեշում պայթյունի հետևանքով փլատակներում հայտնված երկու քաղաքացիներից մեկին, հայտնում է «Փաստինֆոն»։
Դուրս բերված քաղաքացին տղամարդ է՝ մոտ 34 տարեկան, պայթյունի հետևանքով փլուզված տան տիրոջ որդին։
Ավելի վաղ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ասել էր, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյունի հետևանքով տեղի է ունեցած պայթյունի հետևանքով փլատակներում հայտնված երկու քաղաքացիներն արձագանքում են այնտեղից։
«Աշխատանքներ են իրականացվում տուժածներին փլատակներից հանելու ուղղությամբ»,- ասել էր նա։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ասել է, որ կնոջ ձայներ են լսվում փլատակների տակից, հայտնում է Aysor.am-ը։
«Մի կին կա փլուզման տակ, այդ կնոջն են ուզում դուրս բերել փլատակներից, այս պահին ձայներ լսվում են, նույնիսկ առաջին բուժօգնություն են ցույց տալիս, կիսով չափ է փլակտակներում»,-ասել է նա։
Սարգսյանի խոսքով՝ զուգահետ միջոցառումներ են ձեռնարկվում հասկանալու՝ արդյոք էլի մարդ կա փլատակներում, թե ոչ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։ Ոստիկանությունից հայտնել են, որ նախնական տվյալով 2 տուն է փլուզվել։ Ականատեսներն ասել են, որ2 քաղաքացի կա փլատակներում։ Ըստ ոստիկանության՝ մարտական 4 հաշվարկ դեպքի վայր է մեկնել։
Սոցցանցերում տարածվող տեղեկությունների համաձայն՝ լավաշի փուռ է պայթել։