AM
6 February 2024 - 08:08 AMT

Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, Լարսը` ևս

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները:

Բերդ-Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Աշոցքի տարածաշրջանի (բուք է) և Արփի լճի մոտակայքի միջհամայնքային ճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։

Ալագյազ-Ծիլքար (բուք է) ճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ Զառ-Սևաբերդ, Ջրաբեր-Ֆանտան, Կոտայք-Հատիս և Ամասիայի տարածաշրջանի ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Մեղրու սար» (ձյուն) և Շինուհայր-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ամասիայի և Ապարանի տարածաշրջաններում և Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է։

Աշոցքի տարածաշրջանում գետնաբուք է։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։