«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմիջնորդի, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին ու գործով մյուս կալանավորվածներին՝ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանին, ինչպես նաև ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանին ազատ արձակեն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հայտնում է Aysor.am –ը։
ՔՊ-ն կմիջնորդի, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը և գործով անցնող «Սիներջի» ընկերության ղեկավարն ու աշխատակիցն ազատ արձակվեն – Այսօր` թարմ լուրեր Հայաստանից
«Կային հանրային որոշակի ազդակներ, բայց հատկապես հաշվի է առնվել, որ կան մեղմացուցիչ պարագաներ, կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով։ Ըստ էության, քննարկել ենք երեկ խմբակցության նիստում և դրական ենք տրամադրված միջնորդություն ներկայացնելու»,- ասել է նա։
Պատգամավորը հավելել է, որ կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությունը կնեկայացվի փետրվարի 6–ին։
Անի Գևորգյանը կալանավորվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում սկսված ձերբակալություններին հաջորդած վարույթի շրջանակում: Գործով ավելի վաղ կալանավորվել էին «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը։