AM
6 February 2024 - 10:30 AMT

Նոր Taycan․ Ընթացքի պաշարի, արդյունավետության և լիլցքավորման բարելավված ցուցանիշներ

Porsche-ն ներկայացրել է զգալիորեն թարմացված Taycan մոդելը, որն առանձնանում է ընթացքի ավելի մեծ պաշարով և ավելի արագ լիցքավորմամբ: Ընթացքի պաշարի հետ կապված նախնական փորձարկումների արդյունքում, որոնք անցկացվել են Լոս Անջելես-Սան Դիեգո ավտոմայրուղու վրա, մոդելը ցուցադրել է իր բարելավված արդյունավետությունը:

Ամբողջովին էլեկտրական սպորտային մեքենան մարտկոցի մեկ լիցքավորմամբ անցել է մոտ 587 կիլոմետր հեռավորություն հանրային ճանապարհներով:

«Մեծ մարտկոցով Taycan սպորտային սեդանի համար թեստերի վերջնական արդյունքը կազմեց մինչև 587 կիլոմետր։ Գերազանց արդյունք: Հարավային Կալիֆոռնիայում անցկացված թեստ-դրայվերը ցույց տվեցին, թե ինչքան արդյունավետ է վերափոխված Taycan-ը: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր «արագ ճանապարհորդություն» ռազմավարությանը, որը ենթադրում է լիցքավորման համար կարճատև կանգառներ՝ զուգակցված իրական մեծ ընթացքի պաշարի հետ», – նշել է մոդելային շարքի գծով փոխտնօրեն Քևին Գիկը:

Ընթացքի պաշարի հետ կապված թեստերն իրականացվել են ամենօրյա պայմաններում: Երեք օրվա ընթացքում միջազգային մամուլի տասներկու ներկայացուցիչներ վարում էին չորս մեքենաներ Հարավային Կալիֆորնիայի Լոս Անջելես և Սան Դիեգո նահանգների միջև ընկած 405-րդ և 5-րդ ավտոմայրուղիների վրա: Թիմերը վարում էին ավտոմեքենաները ավտոմայրուղիների վրա առավելագույն թույլատրելի՝ 75 մղոն/ժամ (մոտ 120 կմ/ժ) արագությամբ: Բոլոր չորս թեստային ավտոմեքենաները համալրված էին ավելի մեծ Performance Battery Plus մարտկոցով:

Ավտոմեքենաները լիցքավորվել են Լոս Անջելես նահանգի Տորրանս քաղաքի Electrify America Charger լիցքավորման կայանում: Այստեղ Taycan-ի մարտկոցը ցուցադրել է ավելի քան 300 կՎտ լիցքավորման հզորություն և կարողացել լիցքավորել 10-ից մինչև 80 տոկոս 20 րոպեից քիչ ժամանակում: Թեստը ցույց է տվել, որ լիցքավորման արդյունավետությունը, լիցքավորման ժամանակը և լիցքավորումը սկսելու համար անհրաժեշտ ժամանակը նույնպես զգալիորեն բարելավվել են:

Porsche-ն արտադրման սկզբից թողարկել է Taycan-ի գրեթե 150,000 օրինակ: Ներկայումս մոդելի հիմնական անհատական շուկաներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Չինաստանը: Վերափոխված Taycan-ը կներկայացվի մի քանի օրից։