AM
6 February 2024 - 14:53 AMT

Միրզոյանը Նիդերլանդներ է մեկնում․ Կհանդիպաի նաև Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաներին

Փետրվարի 6-9-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Նիդերլանդներում, հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և միջոցառումներ, այդ թվում՝ Նիդերլանդների գործադիր ու օրենսդիր մարմինների և Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների հետ:

Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է Միջազգային քրեական դատարանի 124–րդ լիիրավ անդամ։ Հայաստանի պաշտոնյաները հայտարարում են, որ այսուհետ Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը։ Մոսկվան բացասաբար է ընդունել ՀՀ որոշումը, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։