Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Ռոբերտ Խաչատրյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է հրամանագրում։
Ռոբերտ Խաչատրյանն ազատվել էր ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնից 2023 թ. դեկտեմբերի 29–ին։