ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, անդրադառնալով ՀՀ անվտանգային ու ռազմական հավասարակշռությանը, ասել է, որ դա տարածաշրջանում խաղաղություն կբերի։
Պատասխանելով Իրանի տարածքով դեպի ՀՀ հնդկական զենքի տարանցման մասին հարցին` դեսպանը նշել է, որ Իրանը կողմ է ՀՀ–ի հզորացմանն ու ուժեղացմանը, գրում է Sputnik Արմենիան։
«Ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ կլինի ՀՀ–ին, և որը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, մենք պատրաստ ենք ցուցաբերել»,– ընդգծել է Սոբհանին։
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ–ի նկատմամբ սպառնալիքներին ու մի քանի դիտարկում արեց։
«Ինչո՞ւ են ձեզ սպառնում։ Եթե դուք լինենք ուժեղ, կկարողանա՞ն ձեզ սպառնալ։ Ես կարծում եմ, որ խաղաղության չհասնելու գաղտնիքը դա ուժի հավասարության գոյություն չունենալն է։ Եթե դուք ուժեղ լինեք, ոչ ոք չի համարձակվի ձեզ սպառնալ»,– հայտարարել է դեսպանը։
Ըստ նրա` հենց այդ առումով էլ Իրանը ՀՀ–ի հետ հարաբերությունները համարում է ռազմավարական, և այս շրջանակում կա փոխադարձ ընկալում. Իրանը գտնում է, որ դա բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից։
Հարցին` արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Իրանը Սյունիքում ցանկանում է ռազմական ներկայություն ունենալ, դեսպանն արձագանքեց. «Ես կնախընտրեմ նման ասեկոսեներին չպատասխանել»։