Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին` քննարկվել են հայ-ամերիկյան գործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է Հայաստանում ամերիկյան բիզնեսի ներկայությունը:
Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից Հայաստանում առավել գրավիչ ներդրումային միջավայր ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Քվինին ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք քննարկել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացմանը, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը վերաբերող հարցեր: