AM
7 February 2024 - 10:55 AMT

Ստեփանյանն ու Փոստանջյանը չեն զրկվել ավագանու մանդատից․ Ձայները չեն բավարարել

Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Ստեփանյանի ու Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվել՝ ձայները չեն բավարարել։

Քվեարկությունը տեղի է ունեցել արտահերթ նիստում՝ ընդմիջումից հետո, հայտնում է Panorama.am-ը։

Ավելի վաղ նիստում դադարեցվել էին նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի, «Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները։ Քվորումն ապահովվել էր «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամի օգնությամբ։