Մայիսի 7-ին Երեւանում կբացվի Թրաֆիքինգի զոհերի աջակցության կենտրոն: ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում կենտրոնի բացման արարողությանը ներկա կլինի թրաֆիքինգի դեմ պայքարի գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բեդենը:
Կենտրոնը ստեղծվել է ԵԱՀԿ-ի աջակցությամբ:
Մայիսի 6-8-ը թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բեդենն առաջին անգամ կայցելի Հայաստան:
Այցի նպատակն է նպաստել ՀՀ եւ ԵԱՀԿ-ի համագործակցության խորացմանը թրաֆիքինգի դեմ պայքարում:–ԿԱ–