ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ճեպազրույցում հայտարարել է, որ բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամկետների հարցի շուրջ այս պահին որևէ հստակություն չկա։
Արձագանքելով այն դիտարկմանը, թե bրյուսելյան եռակողմ հանդիպմանը կարծես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեմ չէ և ինչ օրակարգով է ՀՀ-ն պատրաստ բանակցել՝ Հովհաննիսյանն ասել է`Հայաստանն առնվազն 3 դրույթի վերահաստատման որևէ կարիք չի տեսնում, հայտնում է Aysor.am-ը։
«ՀՀ-ն իր դիրքորոշումը հայտնել է, այն տարբեր ձևաչափերով համաձայնեցվել է, և առնվազն կարիք չկա վերադառնալու այդ սկզբունքների վերստին քննարկմանը։ Ցանկացած անկախ սուվերեն պետության համար պետք է առաջնային լինեն այդ սկզբունքները»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է Ալիևի համաձյանությանը՝ Հովհաննիսյանը նշել է, թե հարց է, որքանով է հողի վրա ռեալ այդ համաձայնությունը։
«Բնականաբար, ՀՀ-ն ևս կողմ է բանակցությունների վերսկսմանն այդ ձևաչափերով, քանի որ ՀՀ օրակարգում առաջնային է տարածարջանում խաղաղությունը»,-ասել է նա։
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Ւլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում 5–րդ անգամ վերընտրվելու կապակցությամբ և ողջունել Բրյուսելի գործընթացը վերսկսելու Բաքվի հանձնառությունը։
Վերջին շրջանում Ալիևը հետևողականորեն մերժում էր արևմտյան հարթակնելում հայկական կողմի հետ բոլոր հանդիպումների հրավերները։ Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից: