AM
18 June 2002 - 18:52 AMT

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՈՍՔ ՉԻ ԳՆԱՑԵԼ ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾՔՈՎ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն անվանել է Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւի, Փարիզում ձեռք բերված պայմանավորվածությունները Մեղրու շրջանի Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ համապատասխանաբար Լաչինի միջանցքը Հայաստանի ինքնիշխանությանը հանձնման մասին արտահայտությունները իրականությանը չհամապատասխանող: Նրա խոսքերով` խոսքը երբեք չի գնացել Մեղրու տարածքով միջանցքի մասին: Խոսքը գնացել է սուվերեն միջանցքի մասին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, իսկ ինչ վերաբերում է Մեղրուն, ապա խոսքը գնում է միայն բացառապես հաղորդակցություններին առնչվելու մասին, նշել է այսօր Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ընդ որում Հայաստանի նախագահը հրաժարվել է հրապարակել «փարիզյան սկզբունքների» բովանդակությունը: «Մենք ունենք որոշակի պայմանավորվածություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Չեմ մտածում, որ երկրի նախագահը պետք է, ելնելով վայրկյանական իրավիճակից, հարցականի կամ սպառնալիքի տակ դնի միջնորդների հետ հարաբերությունները»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի նախագահի խոսքերով` Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարությունները չեն ունենա ոչ մի նշանակություն Քոչարյան-Ալիեւ նախատեսվող հանդիպման համար: «Մենք, անպայման, պետք է հանդիպենք եւ բանակցենք: Իհարկե, անախորժ պահեր միմյանց նկատմամբ ստեղծել չարժե, հատկապես, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հիման վրա»,- նշել է Քոչարյանը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: