Երևանի Նոր Նորքում ավտոբուսների նոր դեպո կկառուցվի՝ պայմանագիրը կնքվել է 2023–ին օգոստոսին։ Այդ մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նշվել է, որ ֆինանսավորում դեռ չկա և շինարարական աշխատանքները կմեկնարկեն ֆինանասվորումը ստանալուն պես։
Ավելի վաղ հայտարարվել է, որ մայրաքաղաքում 400 թեքահարթակ է կառուցվելու։ Քաղաքապետարանի քննարկմանն է ներկայացվել թեքահարթակների 3 էսքիզ` միակողմ, երկկողմ և եռակողմ, հայտնում է Sputnik Արմենիան։
Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար տեղաշարժը հեշտացնելու նպատակով թեքահարթակները կլինեն բազալտե անհարթ սալիկներով և դեղին ներկված։
«Ունենք տեխնիկական հստակ բնութագիր, որով պետք է առաջնորդվենք։ Եթե որևէ վարչական շրջան թեքահարթակ է կառուցում, այս ստանդարտով է առաջնորդվելու»,– հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա վստահեցրեց` հետևելու են, որ շինարարները նույնպես խստորեն հետևեն այս ստանդարտին, քանի որ Երևանի քաղաքապետարանն անորակ աշխատանք չի ընդունելու։