AM
12 February 2024 - 09:54 AMT

Բողոքի ակցիա՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի ներդրման դեմ

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժումը մտադիր է բողոքի ակցիա իրականացնել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի ներդրման դեմ։ Շարժումը պահանջում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժումը շարունակում է իր անզիջող և հետևողական ակցիաները, «մինչև Ժաննա Անդրեասյանի հեռացումը իր զբաղեցուցած պաշտոնից»:

Ակցիան տեղի կունենա փետրվարի 14-ի ժամը 15:00-ին «Պահպան՛իր անցյալդ՝ պաշտպանի՛ր ապագադ» նշանաբանով ԿԳՄՍ նախարարության շենքին դիմաց

«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակը պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանն է, քննադատվում է մասնագիտական տարբեր շրջանակներում։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում։ Այդ դասագրքի կիրառումն անընդունելի է Հայ առաքելական եկեղեցու համար։