AM
12 February 2024 - 11:03 AMT

Փոխվարչապետը մեծ պատվիրակության հետ կմեկնի Իրան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 13–ին կմեկնի Իրան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Գրիգորյանը կգլխավորի 15 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում են այդ թվում նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը և այլոք։

Պատվիրակությունը Թեհրանում կմասնակցի ՀՀ և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին։