Կենտրոն վարչական շրջանում լայնակի բոլոր լարանցումները կիջեցվեն գետնի տակ։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Երևանի Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում լարերը գետնի տակ անցկացնելու գործընթացը շարունակվում է, հայտնում է Արմենպրեսը։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է, որ Ամիրյան փողոցի օրինակով լայնակի բոլոր լարանցումները գետնի տակ իջեցնելու նպատակով պետք է զուգահեռ աշխատանք իրականացնել Կենտրոն վարչական շրջանում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելել է. «Բոլորի հետ պետք է խոսել։ Երբ մենք լարերը անցկացնում ենք գետնի տակ, մասնավորն էլ պետք է իմանա, որ այդ պրոցեսի մասնակից պիտի լինի: Այսինքն՝ չեն կարող այնտեղ աշխատանք անել, ու ինչ-որ մի բան կախված մնա»: