AM
12 February 2024 - 14:17 AMT

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ միաձայն ՀՑԹԻ տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018-ից առաջատար գիտաշխատող, 2018-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, հայտնում են ինստիտուտից։

Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են միակ թեկնածուի՝ Գզոյանի՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։

Վերջինս պատասխանել է նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվել են նաև հընթացս հարցեր՝ կապված Հիմնադրամի գործունեության հետ: Էդիտա Գզոյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ասել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը: