AM
13 February 2024 - 10:54 AMT

Ավագանու 2 անդամ դուրս է եկել «Հանրային ձայն» խմբակցությունից՝ պահպանելով լիազորությունները

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով իրենց լիազորությունները։ Ավագանու նիստում այդ մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նաև հայտարարել է, որ ԿԸՀ-ի արձանագրությունների համաձայն, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանի ու Սոնա Աղեկյանի մանդատները տրվել են Արմենակ Դանիելյանին և Սուսաննա Մելիքյանին, հայտնում է Panorama.am-ը։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հայկ Մարությանի մանդատը տրվել է նույն կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արամ Մանուկյանին: