ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչներին կփոխարինեն ռազմական կցորդները: Նման որոշում է կայացվել կառավարության նիստում:
Ըստ որոշման Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը Բելգիայի Թագավորություն, ք. Բրյուսել), հայտնում է Sputnik Արմենիան։
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը` Բելգիայի Թագավորություն, ք. Մոնս):
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը` Ավստրիայի Հանրապետություն, ք. Վիեննա):
Ավելի վաղ Հայաստանը ՆԱՏՕ-ում ներկայացուցիչ ուներ, իսկ ԵԱՀԿ-ում՝ ՊՆ ներկայացուցիչ։