Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավը փետրվարի 18-ին աճուրդի կհանվի Մոսկվայի աճուրդի տանը: Կտավը նախնական գնահատվել է 100 մլն ռուբլի, այն լինելու է աճուրդի թոփ–լոտը։
Ուկրաինան հայտարարել էր, թե ծովանկարչի այդ կտավի հետախուզում է հայտարարվել, երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին։ Սակայն աճուրդով զբաղվող հոլդինքը պարզաբանել է, որը խոսքն այլ կտավի մասին է, որը նույն անվանումն ունի, գրում է ՌԲԿ–ն։
Աճուրդի է հանվել 1878 թվականին վրձնած կտավը, որը պատկերում է Կոստանդնուպոլսի տեսարանը։ Իսկ մյուս կտավը, որը պահվում է Սիմֆերոպոլի թանգարանում, պատկերում է Ղրիմի առափնյա տեսարանը, Թեոդոսիայի մոտ, և թվագրվում է 1882թ․, որն էլ հետախուզման մեջ է։