AM
16 February 2024 - 08:19 AMT

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով

Հանրապետության տարածքում փետրվարի 16-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 16-20-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, այդ մարզերում՝ կգրանցվի +7․․․+13 աստիճան, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։

Երևանում փետրվարի 16-ին սպասվում է, 17-20-ին հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Փետրվարի 16–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +16, փետրվարի 17–ին՝ +11 աստիճան։