AM
16 February 2024 - 13:21 AMT

Սարգսյան. Արցախյան հարցն ինձ դրդեց, որ վարչապետ դառնամ՝ տեսնում էի, որ արհավիրքը մոտ է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե թե ինչու ցանկացավ վարչապետ դառնալ, որն էլ հասարակության մոտ դժգոհություն առաջացրեց, ասել է, որ ասել է, որ Արցախյան հարցն է իրեն դրդել՝ տեսնում էր, որ արհավիրքը մոտ է։

Նա հավաելել է, որ իր ժամկետը լրացել էր և նա հանգիստ կարող էր գնալ տուն, հավակնություն չի ունցել վարչապետ դառնալու, հայտնում է Aysor.am-ը։

«Ես դարձա վարչապետ, որպեսզի այս արհավիրքը Հայաստանից հեռացնեմ։ Արցախյան հարցը ինձ դրդեց, որ ես վարչապետ դառնամ, ես տեսնում էի, որ արհավիրքը մոտ է»,–ասել է նա։

Անդրադառնալով 44–օրյա պատերազմին՝ Սարգսյանն ասել է, որ ամեն ինչ ունեցել ենք այս պատերազմում այսքան ողբերգական հետևանքներ չունենալու համար, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն մեղադրանքներին, որ իրենց ժամանակ սահմանները պատշաճ կահավորված չեն եղել՝ Սարգսյանն ասել է, թե ասում են, որ 20 տարի մենք զենք-զինամթերք՝ ոչինչ չենք ունեցել, բայց բանից պարզվում է, որ ադրբեջանցիները սպասում էին, որ մենք գնանք, հետո հարձակվեն։

«Պատշաճ կահավորված են եղել, մենք ամեն ինչ ունեցել ենք այս պատերազմում այսքան ողբերգական հետևանքներ չունենալու համար։ Դուք մի լսեք այս մարդկանց, ովքեր բանակից ընդհանրապես բան չեն հասկանում։ Դուք լսո՞ւմ եք ընդհանրապես դրսի փորձագետների գրածները, կարծիքները, թե՞ չեք ընթերցում, սրանք ինչ ասում են, ընդունում եք»,- նշել է Սարգսյանը։

Ընթերցեք նաև․Սերժ Սարգսյան․ Էլի ինչ-որ բաներ կհանձնվեն՝ կառավարության նիստում թեթև անոնս լսեցինք