Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում։
Նա հավելել է, որ ԱԳ նախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանն ու համաձայնեցմանը։
Ըստ Փաշինյանի, դրան կհաջորդի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը:
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածության մասին հայտնել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։