Փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխայի մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում՝ արյան լաբորատոր քննությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նա նշել է, որ տեղափոխվել էր 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից)։
Պացիենտները ստացել են համապատասխան բուժօգնություն, այդ թվում՝ բարոթերապիա:
«Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ փետրվարի ժամը 20։20-20։40-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Մուրացան» մանկական հիվանդանոց և «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել մեծ թվով քաղաքացիների։Քաղաքացիները տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից, 6 երեխա, որոնց տարիքները 3, 4, 5, 7, 10 և 14 է, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն, նրանցից մի մասի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ մեկինը՝ ծանր, իսկ 7 մեծահասակ էլ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այդ մասին հայտնել էր shamshyan.com-ը:
Պարզվել է, որ նշված անձինք տեղափոխվել են 5-րդ փողոցի տներից մեկից, որտեղ հյուրասենյակում մասնակցելիս են եղել խնջույքի արարողությանը, որտեղ նաև տեղադրված է եղել փայտե վառարան։