2024–ին Երևանի մանկապարտեզներում մինչև 30%-ով կբարձրանա աշխատակիցների աշխատավարձը։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ։
Նա նշել է, որ հանրակրթության բնագավառի բարեփոխումները եղել և մնում են հիմնական առաջնահերթությունը:
«Երևանում տասնյակներով հիմնանորոգվում են մանկապարտեզներ, և մեր երեխաների համար ստեղծվում են հարմարավետ պայմաններ ու մատուցվում ավելի որակյալ ծառայություններ: 2024թ. ընթացքում Երևանում մինչև 30%-ով իրականցնելու ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի վերանայում։
Իհարկե, սա այն չափը չէ, որը կուզենայինք, բայց սա դեռ սկիզբն է, և ես վստահ եմ, որ մեր բարեփոխումների այս ընթացքը շարունակական է լինելու»,- ընդգծել է քաղաքապեը։
Ավինյանը հանձնարարել է բարեփոխումներին ու ոլորտին հատկացվող աջակցությանը զուգահեռ մեծացնել պահանջներն ու մանկապարտեզներում հստակեցնել վերահսկողությունը: