AM
19 February 2024 - 09:50 AMT

Transavia-ն Երևանից Լիոն թռիչքներ կիրականացնի

Transavia ավիաընկերությունը ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր շաբաթ։

Հուլիսի 3-ից սկսած՝ թռիչքներ կիրականացվեն նաև չորեքշաբթի օրերին, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք, կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: