AM
19 February 2024 - 11:19 AMT

Երևանյան երթուղիները շուտով կհամալրվեն 30 նոր ավտոբուսով

Երևանյան երթուղիները շուտով կհամալրվեն 30 նոր ավտոբուսով: Այդ մասին ասվել է քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ։

Նշվել է, որ տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքում մայրաքաղաքում ավտոբուսների համար կառանձնացվեն հատուկ գծեր: Փոփոխություններն իրականացվում են՝ հաշվի առնելով փողոցը սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների քանակն ու օրվա ծանրաբեռնված ժամերին փողոցների թողունակությունը: Նախագիծն իրականացնելու ընթացքում համայնքը գործակցում է նաև Իլ դը Ֆրանս շրջանի գործըկերների հետ:

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս: Գործընթացն ընթացքում է:

2023–ին Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին է նվիրել նոր ներկրված՝ 150 հատ 8.6 մետրանոց և 87 հատ 12 մետրանոց չինական նոր ավտոբուս։