AM
21 February 2024 - 10:10 AMT

ՆԳՆ-ն հաստատել է՝ ադրբեջանցի Զեյնալլին հետախուզվում է սպանության մեղադրանքով

Ադրբեջանցի մարզիչ Քյամիլ Զեյնալլին միջպետական հետախուզման մեջ է սպանության մեղադրանքով: Այդ մասին հայտնել են ՆԳՆ–ից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայում Հայաստանի հարցումով ձերբակալվել է ադրբեջանցի բլոգեր և մարզիչ Քյամիլ Զեյնալլին։

«Նրանք ասացին, որ Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ»,– նշել էր Զեյնալլին իր Instagram–ում։

Ըստ ադրբեջանական լրատվականների, Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հանցագործությունների համար՝ մարդկության դեմ, պատերազմական հանցագործություններ հովանավորող անձի դեմ, պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով, վարձկանների հավաքագրում, բռնաբարություն հոդվածներով։

Տեղեկություններ կան այն մասին, որ 44–օրյա պատերազմի ժամանակ Զեյնալովը հայ ծերունու է սպանել Արցախում՝ կտրելով նրա կոկորդը։ 2020թ հուլիսին նա ադրբեջանցիներին կոչ էր անում հարձակվել հայերի վրա Մոսկվայում և այլ վայրերում։