AM
22 February 2024 - 08:37 AMT

ԱԱՏՄ վարչության պետը 2 ամսով կալանավորվել է

Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունն ու 2 ամսով կալանավորել է Առողջապահական տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանին։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Panorama.am-ը։

Հայտնի է, որ Քրիստինա Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։ Այլ մանրամասներ կոմիտեից այս պահին չեն հայտնում։