Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտարարելով, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, միաժամանակ նշել է, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազան ՀԱՊԿ շրջանակից դուրս է և դրան առնչվող հարց ՀՀ օրակարգում չկա։
«Դա լրիվ ուրիշ իրավապայմանագրային հարթություն է, և այդ հարթությանն անդրադառնալու առիթ չունենք»,- ասել է նա:
Փաշինյանը նաև ասել է, որ Ռուսաստանը մի քանի ամիս առաջ «բացահայտ կոչ է արել հայ բնակչությանը տապալել իշխանությունը»: Նա հավելել է, որ Մոսկվայից իր դեմ ուղղված այդ «քարոզչությունը» չի թուլանում։
Նա նաև ասել է, որ անհանգստացած է Հայաստանում ՌԴ զինվորականների կողմից ռուսաստանցի դասալիք Դիմիտրի Սետրակովի առևանգման փաստով։
«Մենք չենք կարող անօրինական գործողություններ հանդուրժել մեր տարածքում»,–ասել է նա՝ հավելելեվ, որ եթե Երևանի պահանջները մնան անպատասխան, «հետևանքներ» կլինեն։
2023–ի դեկտեմբերին Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողները ձերբակալել են և հետ ուղարկել ՌԴ։ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունը չի ստացել, չի քննարկել, չի բավարարել: