Մայիսի 18-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի կունենա Empyray ռոք-խմբի համերգը: Հանրահայտ ռոք-խումբը համերգով կնշի իր նոր` «Hur»ալբոմի թողարկումը, որում բացի վոկալ ստեղծագործություններից մտել են նաեւ մի քանի գործիքային կոմպոզիցիաներ:
Empyray խումբը ստեղծվել է 1993-ին Սարգիս Մանուկյանի եւ Կարեն Արզումանյանի կողմից, բայց լայն ճանաչում խումբը ստացավ 2005-ին: 2006-ին խումբը թողարկեց իր առաջին ալբոմը, որը բաղկացած էր 13 գործերից: Նույն թվին խումբը Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվեց Հայաստանի լավագույն ռոք-խումբ: