AM
26 February 2024 - 08:44 AMT

ՆԳՆ խոսնակ․ Զրոներով համարանիշի $300,000-ով վաճառքի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է զրոներով համարանիշը $300,000-ով վաճառելու լուրերը։

Նա նաև տեղեկացրել է, որ աճուրդը դեռ շարունակվում է։

«Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121,000,000 դրամով կամ 300,000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում:

Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին»,–ասվում է գրառման մեջ։

Համացանցում լուրեր էին տարածվել, որ հիշյալ համարանիշը ձեռք է բերվել 121 մլն դրամով, ինչը քննադատությունների առիթ էր դարձել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև «Վարորդի ընկեր» ՀԿ-ն։

Առաջին աճուրդին դրված է 0–ներով 48 համարանիշ։ Աճուրդն էլեկտրոնային է, տևելու է 3 աշխատանքային օր։ Բոլոր հայտագրված մասնակիցները ծանուցում են ստացել։ Մասնակիցների անունները չեն հրապարակվի։ Համարանիշը հնարավոր չէ վերավաճառել։ Պետհամարանիշը ձեռք բերելու համար աճուրդի մասնակիցը պետք է մրցակցի առաջարկած գնից ամեն քայլով 50-100 հազար դրամով բարձրացնի գինը: