AM
26 February 2024 - 11:29 AMT

Մյասնիկյանի երկայնքով ձգվող տարածքը կկանաչապատվի՝ բոլոր քոլիկները կվերացվեն

Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարվել է, ոի տասնամյակներ շարունակ անկանոն ու ապօրինի կառուցապատված Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքը կկանաչապատվի: Զեկուցվել է, որ համայնքից զավթված տարածքները կմաքրվեն ապօրինի շինություններից, 26 հա-ում կհիմնվի կանաչ գոտի:

Տիգրան Ավինյանը հանձնարարել է այդ 26 հա տարածքից մեկ շաբաթվա ընթացքում վերացնել բոլոր «քոլիկները»։

«Տասնամյակներով մենք նման քաղաքականության հետևանքով Երևանում կորցրել ենք ահռելի ծավալի կանաչապատ տարածքներ, և տարբեր հիմնավորումներով ու արդարացումներով վերջ չի դրվել անկանոն կառուցապատմանը կանաչ տարածքների հաշվին: Արդեն նվազագույնը մեկ-երկու տարի է, ինչ այդ տրամաբանությանը վերջ է դրվում: Երևան համայնքից և, մասնավորապես, կանաչ տարածքներից զավթված հողը նույնպես գողություն է։ Այն, ինչը հանրային է, պետք է մնա հանրային, այն, ինչը որ կանաչ տարածք է, պետք է մնա կանաչ տարածք»,- ընդգծել է քաղաքապետը: