AM
27 February 2024 - 06:37 AMT

Փաշինյանը մեկնել է Հունաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունաստան, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ: