Մոտ ժամանակներս կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւը` ելույթ ունենալով այսօր Նախիջեւանի զորամասերից մեկի զինվորականների առջեւ: Ըստ որում, Ալիեւը չի ճշտել երկու պետությունների ղեկավարների հանդիպման տեղը եւ ժամկետը: Նշենք, որ երկու նախագահների հանդիպման մասին հայտնել էր նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես չի ճշտել հանդիպման կոնկրետ վայրը եւ ժամկետը: Մինչեւ այժմ Բաքվի աղբյուրները տեղեկացրել էին Քոչարյան-Ալիեւ հանդիպման անցկացման հնարավորության մասին Սեւծովյան Տնտեսական Կազմակերպության Ստամբուլում կայանալիք վեհաժողովի շրջանակներում, սակայն Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն այսօր կրկին «Արմինֆո» գործակալությանը հաստատեց, որ հունիսի 25-26-ին Ստամբուլում տեղի ունենալիք վեհաժողովի ժամանակ Հայաստանի նախագահը այցով կգտնվի Բալթիայի երկրներում:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: