Երևանի Արշակունյաց պողոտայում գործող բենզալցակայանում զենքի գործադրմամբ խմբակային ավազակության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, գրում է Sputnik Արմենիան։
«Հարուցվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով։ Կատարվում է ակտիվ նախաքննություն»,–ասել է Աբրահամյանը։
Նշվում է, որ դեպքի այլ հանգամանքների մասին, ըստ ձեռք բերվող փաստական տվյալների, տեղեկատվություն կհրապարակվի։
Մարտի 2-ին Արշակունյաց պողոտայում գործող Max Oil բենզալցակայանում դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով կա երկու տուժած, հայտնել է Shamshyan.com-ը։