ՆԳ նախարարությունը 2024 թվականը հայտարարվել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի՝ հաշվի առնելով, որ ՃՏՊ–ների, դրանց աղետալի հետևանքների, մահվան ելքով վրաերթերի վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։
ՆԳՆ–ն հորդորում է՝ օգտվել միայն, վերգետնյա, ստորգետնյա և գծանշված անցումներից, հետևել լուսացույցի ազդանշանին, ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարել միայն ամրակապված։
Վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ: Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:
Նշվում է, որ միայն 2024–ի փետրվարին պարեկները հանրապետության ամբողջ տարածքում կազմել են հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 3895 և չամրակապված վարելու 12,258 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։