Մարտի 8–ին աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, մետրոպոլիտենով, MAN, Higer, «Ժոնգ Տոնգ», «Գազել Սիթի» ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղվարձի գումար չի գանձվելու»,–ասվում է գրառման մեջ։