AM
4 March 2024 - 11:29 AMT

Աննա Հակոբյանի նախկին թիկնապահը՝ ՊՊԾ պետ

Արթուր Գասպարյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

Մեկ այլ որոշմամբ նա ազատվել է ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»,–ասվում է որոշման մեջ։

Արթուր Գասպարյանն Աննա Հակոբյանի նախկին թիկնապահն է։