Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Որոշ ԶԼՄ–ների փոխանցմամբ, այդ ընթացքում մուտքը Եռաբլուր փակ էեղել լրագրողների ու այլոց համար։
Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ խոշոր պետական, քաղաքական, ռազմական գործիչ, ՀՀ Զինված ուժերի հիմնադիրներից։ Ժողովուրդը նրան «Սպարապետ» պատվանունով է կնքել: 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Ազգային ժողովի նիստերի դահլիճում` ոճրագործի գնդակից, ողբերգական մահով: նույն թվականի դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման և «Հայրենիք» շքանշանի: