ԱՄՆ-ից ակնկալվող 4,4 մլն դոլարի չափով ռազմական օգնությունը կօգտագործվի Հայաստանի Ռազմական ուժերի կապի համակարգի վերասարքավորմանը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ըստ որում նախարարը նշել է, որ ռազմական օգնությունն առայժմ չի ստացվել:«Հայկական կողմը երբեք չի երազել այդ միջոցների տեղ հասնելու մասին, մենք ցանկանում ենք, որ մեզ օգնեն տեխնիկայով»,- ընդգծել է Սարգսյանը: Նրա խոսքերով` մոտ ժամանակներս կողմերը կգան ռազմական օգնության տրամադրման կոնկրետ ժամկետներին վերաբերող վերջնական որոշման:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: