Հանրապետության տարածքում մարտի 6-ին, 8-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 9-10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, 7-9-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Մարտի 6–ին ամենատաքը կլինի Սյունիքի մարզում՝ ցերեկը մինչև +20 աստիճան, ամենացուրտ Գեղարքունիքում՝ +10 աստիճան։
Երևանում մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի գիշերը, 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 8-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ։ Մարտի 6–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +16 աստիճն, մարտի 8–ին՝ +13։