Օհանավանի տարածքում բացված վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից 5-րդ դարի խնկաման է հայտնաբերվել՝ խունկի մնացորդներով։ Ընդ որում, խնկի բույրը պահպանվել է։
Առարկան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվել է դարերի փոշուց։ Դարավոր պատմությամբ առարկայի մեջ պահպանված է եղել խունկի մնացորդներ, ինչը առիթ է տալիս նոր հետազոտություն իրականացնելու համար։
Հնագետ Աշոտ Փիլիպոսյանն ասել է․ «Խնկամանը փոշով է ծածկված եղել և լավ է, որ մասնագետներն են աշխատել առարկայի հետ, մաքրելիս 5-րդ դարի խունկ են հայտնաբերել, որը շատ լավ բույր ունի»։
Խնկամանը մեկն է այն 56 հնագիտական առարկաններից, որոնք հայտնաբերվել են ժայռափոր կառույցից, հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի
Դարերի հեռվից մեզ հասած խունկը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկայում կուղարկի հետազոտության պարզելու՝ ի՞նչ խունկ է և ինչի՞ց է պատրաստված։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Օհանավանի բնակիչն իր հողամասում միջնադարյան ժայռափոր դամբարան է հայտնաբերել։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության կողմից դեպքն արձանագրվել և աշխատանքները դադարեցվել էին: Քննարկվել են աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական առարկաները պետությանը հանձնելու ևհրատապ պեղումների անհրաժեշտությունը: Առաջիկայում նոր հայտնաբերված հուշարձանը կվկայագրվի և կստանա նաևնորահայտ հուշարձանի կարգավիճակ: