AM
7 March 2024 - 09:16 AMT

Կառավարության առաջ ինքնահրկիզման փորձ է կանխվել

Կառավարության շենքի դիմաց քաղաքացին ինքահրկիզման փորձ է արել։

«Ազատությունը» ֆիքսել է, թե ինչպես է նա վառելիքը լցնում իր վրա ու կրակայրիչը հանում գրպանից, ոստիկանները, սակայն, հասցրել են կանխել։

Քաղաքացին հայտարարում էր, թե փաստաթղթեր է բերել կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցելու համար։