AM
7 March 2024 - 09:18 AMT

Փաշինյան․ Շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտներին էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում

2024 թվականի պետական բյուջեով ավելի քան 1 մլրդ դրամ կհատկացվի մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գրեթե բոլոր օբյեկտներում ավարտական աշխատանքների փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով շինարարական աշխատանքներին, ասել է, որ, սովորաբար, շահագործման հանձնելուց հետո պարզվում է, որ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան՝ լույս չկա, ջուր չկա, գույքի հետ կապված խնդիրներ;

«Գնում տեսնում ենք՝ շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ չի հասել, հոսանքը չի միացվել, կամ հոսանքը կա՝ ջուր չկա․․․Ինձ համար շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտները մտնում են և նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում»,-ասել է Փաշինյանը։

Նա ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է, որ իրեն ներկայացնի օբյեկտների վերջնական շահագործման հանձնելու ժամկետները։

«Ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է մի շարք օբյեկտներում շինարարական ծավալների ավելացում իրականացնել և նախագծով նախատեսվում է քաղաքաշինության կոմիտեին թույլատրել այդ ուղղությամբ պայամանգրեր կնքել և երկարաձգել օբեկտների հանձման ժամկետը, որոնք լրացել է 2023 թվականին: Նախագծով նախատեսվում է 2024 թվականի պետակա բյուջեով նախատեսված ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերից հատկացված միջոցներից կատարել 1 մլրդ 368 մլն դրամի վերաբաշխում»,– հայտնել է ԿԳՄՍ նախարարը։